Այսօր պատգամավորի լիազորությունները ստանձնած Արա Մելիքջանյանը լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

Լուրեր

30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունից Արա Մելիքջանյանը, որն Ազգային ժողովի այսօրվա նիստում է ստանձնել պատգամավորի լիազորությունները, խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Լիլիթ Մակունցին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին ուղղված դիմումի լուսանկարը Մելիքջանյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Լուսինե Եգանյանի մանդատը ԿԸՀ-ն տրամադրել է ընտրացուցակի հաջորդ թեկնածուին՝ Արա Մելիքջանյանին:

Մելիքջանյանն էլ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ստանձնելով պատգամավորի լիազորությունները՝ ԱԺ ամբիոնից երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համազգային արժեքների պահպանման համար: