Ուժերից մեկի ղեկավարի օրոք Հոկտեմբերի 27 է եղել,պիտի ՊՊԾ ծախսն ավելացվի, որ ԱԺ-ում թնդանոթներ չլինեն. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«ԱԺ են մտնում երկու ընդդիմադիր ուժեր, որոնցից մեկի ղեկավարը Հոկտեմբերի 27-ի ժամանակ եղել է ՀՀ ղեկավարը, իսկ մյուս ուժի ղեկավարը եղել է ԱԱԾ պետը։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ։ Ակնարկում եմ, որ պետական պահպանությունն ավելի հստակ պետք է իրականացնի իր գործունեությունը, որպեսզի ԱԺ-ում թնդանոթներ չհայտնվեն Ազգային ժողովում: Իհարկե, կա վտանգ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իմքայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության որոշմամբ՝ պետական պահպանության ծառայությանը 113 միլիոն դրամ կտրամադրվի՝ պետական պահպանության ծախսերի իրագործման համար:

«Կարծում եք, որ Վահե Հակոբյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խորհրդարան են գալիս օրենսդրական աշխատանքի համա՞ր։ Ո՛չ, գալիս են իշխանություն տապալելու, որպեսզի իրենց հետ կապված գործերը լղոզվեն»։

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ նրանք խորհրդարան են գալիս պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելու համա՞ր, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Անձեռնմխելիության խնդիր չկա, որովհետև մենք ցանկացած պահի կարող ենք ցանկացած մեկին դատախազի միջնորդությամբ զրկել անձեռնմխելիությունից։ Մենք ունենք այդ մեծամասնությունը»։

Քաղաքական մեծամասնությամբ անձին անձեռնմխելիությունից զրկելն իրավակա՞ն որոշում է, թե քաղաքական. այս հարցին ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ ԱԺ-ում ցանկացած որոշում էլ քաղաքական է. «Բայց կարևոր է, թե որն է հիմքը։ Երբ դատախազը դիմում է անձեռնմխելիությունից զրկելու համար, դա չի նշանակում, որ այդ մարդուն ձերբակալելու են։ Դա նշանակում է թույլտվություն, որպեսզի պատգամավորի հանդեպ իրավական գործընթաց սկսվի»։

Մանրամասները՝ տեսանյութում: