50 հազար դրամի մեջ չենք տեղավորվել, գործնական հանդիպմանը սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվ փակես. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Դրական եմ վերաբերվում պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարի ավելացմանը, որովհետև պատգամավորական համակարգում պատգամավորի կարգավիճակը պետք է բավականին բարձր  լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանի խոսքով՝ շատ պագամավորներ բարձր արժեք են թե՛ իրենց մարդկային որակներով, թե՛ քաղաքական գործունեությամբ, և որպեսզի չարժեզրկվի պատգամավորի կարգավիճակը, ըստ նրա, օրենքի նախագիծը ճիշտ է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, թե շատ պատգամավորներ այսպես, թե այնպես մարզեր չեն գնում՝ պատգամավորների կոշիկների կրունկները չեն մաշվել  մարզեր գնալով, և որ պատգամավորների բարոյական պարտքն է միշտ գնալ մարզեր, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո գնալ, Աղազարյանը նշեց,որ համաձայն չէ այդ մտքի հետ:

«Շատերին գիտեմ, որ ակտիվ են և գնացել են մարզեր: Չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց երևույթն այնպես է, որ պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ են լինում հանդիպումներ ընտրողների հետ: Ամեն տեղ էլ այդ շփումները լինում են, կներեք, շատ կենցաղային մակարդակ իջնեմ. մի անգամ քեզ հրավիրել են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ նրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես: Չես կարող  փողոցում գտնվող աթոռի վրա նստել, թեև էդպես էլ է լինում,  օրինակ՝ ես իմ շատ հանդիպումների մեծ մասն էդպես եմ անցկացնում՝ փողոցի էս նստարանից էն նստարանը, բայց երբ դու դա անում ես անընդհատ, հարցեր են առաջանում, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես, այնպես որ պետք չի ասել, որ այս ծախսերը միայն մարզեր գնալու համար են»:

Աղազարյանի խոսքով՝ շատ այլ երկրներում այս ծախսերն շատ ավելի մեծ  են, քան պատգամավորների աշխատավարձը, սակայն պետք է հստակ լինի, որ այդ գումարները չեն ծախսվելու անձնական նպատակներով: «Նախկինում այդ 50 հազարը նախատեսված էր պատգամավորական լրացուցիչ ծախսերի համար, սակայն հիմա ֆինանսական իմաստով իր նշանակությունը կորցրել է, ես հասկանում եմ, որ շատ նուրբ հարց է, մեր խմբակցությունում ևս շատ է քննարկվել»,-ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ պատգամավորն իր գրպանից չպետք է գումար ծախսի հանդիպումների համար, քանի որ դա շահադիտական նպատակ է հետապնդում:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց այն նախագիծ, որով առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից  դարձնելով 250 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում