Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանային անվտանգությանը. Տաթև Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններով ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված որոշ թեզերի:

«Ադրբեջանի նախագահը բավականին սպառնալից տոնով խոսում է այն մասին, որ եթե Հայաստանը չգնա խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա կարող է առերեսվել նոր պատերազմի հետ:

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը  շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են բոլոր ժողովուրդները, բոլոր մարդիկ: Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմական ավարի պուրակներ, տարածքային ակնհայտ հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ և փոխխոսնակի մակարդակով անվանում դա ադրբեջանական հող, որտեղ իրենք պետք է վերադառնան, այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը:

«Եվ ահա այս թեզերով, գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին: Իրականում սա խոսույթ չէ խաղաղության մասին, սա խոսույթ է լարվածության  նոր օջախների ստեղծման մասին: Սրանով Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը»,- նշեց Հայրապետյանը:

Նա դիմելով միջազգային գործընկերներին՝ խնդրեց որևէ կերպ տուրք չտալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ և չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդին, ՀՀ և Արցախի քաղաքացիներին, այլև ընդհանրապես համայն քաղաքակիրթ մարդկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: