Կորոնավիրուսից մահացածների մարմինները որոշ ժամանակ պահվել են Վանաձորի հիվանդանոցի լքված շինությունում 

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Սոցցանցերում  տեղեկություն էր տարածվել, թե Վանաձոր բժշկական կենտրոնի մասնաշենքի շտապբուժօգնության նախկին կայանում՝ հատակին՝ պարկերի մեջ, դիակներ են պահվել:

Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն այս մասին գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնելով, որ ուշ ժամի մտել են տարածք և հայտնաբերել կնոջ դի․

«Շինության հենց առաջին իսկ սենյակ մտնելով նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղթի վրա գրված մի կնոջ անուն ազգանուն․․․Նայում ենք իրար երեսի, ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք։ Շտապ դուրս ենք գալիս տարածքից, ընկերներիս ճանապարհում եմ Երևան, ինքս զանգահարում եմ ոստիկանություն և հայտնում եմ մեր տեսածի մասին, որպեսզի պարզեն՝ ինչ է կատարվում»,- իր էջում գրել էր Միկոյանը։

Ըստ գրառման՝ տարածքից դուրս գալով, Հակոբը զանգահարել է ոստիկանություն ու պատմել տեսածի մասին: Քիչ անց, ըստ օգտատիրոջ, իրեն զանգահարել են ոստիկանությունից ու հաստատել՝ պարկերում իսկապես դիեր են եղել, որոնք արդեն տեղափոխվել են․

«Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա…»,- ըստ Միկոյանի՝ պատասխանել էին Ոստիկանությունից։

Գրառումից հետո Միկոյանի հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում պատմեց օգտատերը, ԱՆ-ն մի քանի ճշտումներից հետո հայտարարել է, թե խնդիրն իրենց հետ չի առնչվում, քանի որ դեպքը տեղի չի ունեցել նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցում.

Factor.am-ի հարցին՝ գործն ինչ ընթացքում է այժմ, Ոստիկանությունից հայտնեցին՝ թողնվել է անհետևանք։ Այլ մանրամասներ չհայտնեցին։

Խնդրի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ «Վանաձոր» ԲԿ-ից․ տնօրեն Վահան Մկրտչյանը բավականին վրդովված մեզնից պահանջեց այլևս չզանգել և չհետաքրքրվել տեղի ունեցածով, պատճառաբանելով, թե «կենտրոնը զինվորների և «քովիդների» դիակներով չի զբաղվել»։

Լոռու մարզային դատական բժշկության բաժնի վարիչ Վարուժան Սաքանյանը թեև խոսեց դժկամությամբ, սակայն չհերքեց տեղեկությունը։ Նրա խոսքով՝ մահացածների մարմիններ նշված տարածքում իսկապես պահվել են, ապա  հավելեց՝ շուրջ 2 ամիս է, ինչ այդտեղ այլևս դիեր չեն պահվում․

«Պատճառը պատերազմն ու կորոնավիրուսով պայմանավորված համավարակն է եղել։ Քովիդից մահվան դեպքերը, պատերազմին հարող ժամանակաշրջանում տեղ չլինելու և մնացած մահերի հետ կոնտակտը նվազեցնելու նպատակով, պահվել են Վանաձոր բժշկական կենտրոնի կողմից առանձնացված նախկին շտապօգնության բաժնի տարածքի հատուկ նախատեսված սենյակում: Կորոնավիրուսից մահացած հիվանդները համապատասխան պարկի մեջ զմռսված վիճակում ԲԿ-ից տեղափոխվել են նշված տարածք, որտեղից էլ՝ փոխանցվել հարազատներին։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այստեղ չեն գտնվել զոհված զինծառայողների դիեր»,- ասաց բաժնի վարիչը։

Սաքանյանի հավաստմամբ՝ մահացածների մարմինները նախկին շտապօգնության լքված շինության տարածքում պահվել է միայն տեղ չլինելու պատճառով։

Factor.am-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ, պարզելու՝ արդյո՞ք դեպքի առթիվ ծառայողական քննություն նշանակվել է։ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։

Ռոզա Վարդանյան