Բաքվում շիրակցի 13 ռազմագերիների շինծու քրգործով հերթական դատական նիստը հետաձգվել է

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր նշանակված էր շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական նիստը, որը, սակայն, հետաձգվել է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստը պետք է տեղի ունենար դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ, սակայն հայտարարվել է, որ «մեղադրյալներից մեկի փաստաբանը ներկա չէ»։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 26-ին։ Այսօրվա նիստին, ի դեպ, սպասվում էր դատախազի ելույթը։

13 հայ ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Հրայր Թադևոսյանը, Գուրգեն Գալոյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նրանց գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 5-ին։

Գերիների այս խմբի շինծու քրեական գործով առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 23-ին, ևս մեկը՝ հուլիսի 1-ին։ Այս նիստում դատախազն ընթերցել էր մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ հայ գերիները, իբր, «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ստեղծել զինված խմբավորում, անօրինական կերպով նոյեմբերի 17-ին անցել են պետական սահմանն ու գտնվել Հադրութի անտառներում»։

Նշենք նաև, որ նախորդ շաբաթ ևս երկու խումբ հայ ռազմագերիների դատական նիստեր էին հետաձգվել՝ փաստաբանի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

Էմմա Չոբանյան