Լիտվան մտադիր է 42 մլն եվրո հատկացնել Բելառուսի հետ սահմանն ամրապնդելու համար

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվան անօրինական միգրանտների ներհոսքի ֆոնին մտադիր է 42 մլն եվրո հատկացնել Բելառուսի հետ սահմանն ամրապնդելու համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն ՝ վկայակոչելով ԳԴՀ-ում Լիտվայի դեսպան Ռամունաս Միսյուլիսին:

Պարբերականը հայտնում է, որ Լիտվան, դեսպանի խոսքով, Բելառուսի կողմից «հիբրիդային ագրեսիա» է տեսնում, ինչի կապակցությամբ ակնկալում է Եվրամիության աջակցությունը և մտադիր է 42 մլն եվրո հատկացնել Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար, այդ թվում ՝ դիտարկման համակարգին:

Ընդ որում, անօրինական միգրացիան «ընդհանուր խնդիր» է ներկայացնում ամբողջ Եվրամիության համար։

«Ապաստան փնտրողները ցանկանում են հայտնվել ոչ թե Լիտվայում, այլ Գերմանիայում կամ Շվեդիայու»,- Միսյուլիսի խոսքը մեջբերում է RND-ը։

Աղբյուրի փոխանցմամբ Frontex-ի սահմանային և առափնյա պահպանության Եվրոպական գործակալությունն աջակցում է Լիտվային. երկիր պլանավորվում է գերատեսչության 30 սահմանապահներ և մի քանի ավտոմեքենա ուղարկել, հարևան Էստոնիան ևս 10 աշխատակից կուղարկի:

Լիտվան վերջին ժամանակներս հայտարարում է Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Երկրի իշխանությունները հուլիսի 2-ին էքստրեմալ իրավիճակ են հայտարարել անօրինական միգրանտների ներհոսքի կապակցությամբ: Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը ԵՄ երկրներ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է, որ հանրապետությունը որոշել է Բելառուսից մեկուսանալ փշալարերով ցանկապատով: