3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից  ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մի քանի խցերում, սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել ՔԿՀ-ի դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված անկողնային պարագաներ և կենցաղային այլ իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից: Անկարգությունների հետևանքով վնասվել է ՔԿՀ-ի գույքը։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։