Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թաքցնելու բա՞ն ունի. առաջարկվում է չհրապարակել պետական աշխատակիցների գործուղման մանրամասները

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրեր առաջ շրջանառության մեջ է դրել «ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի n 1230-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Նախարարությունն առաջարկում է e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։

Նախագծի առաջ քաշումը քաղհասարակության ներկայացուցիչներից շատերի համար տարակուսելի է։
«Մի կառավարություն, որը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է որպես առաջնահերթություն իր գործունեության համար, չի կարող նման հետադիմական փոփոխություններ իրականացնել և սահմանափակել, արգելել այս ոլորտների կարևորագույն տեղեկատվության մատչելիությունը քաղհասարակության համար»,- Factor-ի հետ զրույցում ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա կարծիքով՝ նախագիծն առաջին հերթին վկայում է այն մասին, որ իշխանությունը չի ցանկանում թափանցիկ աշխատել։

Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նախարարության պարզաբանումը հիմնավոր չի համարում, ավելին՝ նախագծում մի շարք վտանգավոր դրույթներ է տեսնում։ Նրա գնահատմամբ՝նախագծի ընդունմամբ հասարակությունը կզրկվի հանրային վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմից․
«Եթե միջազգային այցերի օրակարգի վերաբերյալ տեղեկատվություն չտրվի, հասարակությունը չի իմանա, թե որ պաշտոնյան ինչ նպատակով ու օրակարգով է մեկնում որևէ երկիր։ Ամենամեծ վտանգը կլինի կոռուպցիոն ռիսկերի մեծացումը մի շարք ոլորտներում, և եթե այս ամենին ավելացնենք թաքուն գործունեությունն ու ոչ թափանցիկությունը, ապա կմեծանա չարաշահումների հավանականությունը»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Դոյդոյանը հավելելով՝ տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով և ոչ թե ենթաօրենսդրական ակտով, ինչպես կառավարությունն է առաջարկում։

Նախագծի հեղինակներն որպես օրենքում փոփոխությունների հիմնավորում նշում են, որ որոշում են կայացրել համագործակցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել՝ e-gov.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով 44-օրյա պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը, կատարել «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ՝ նշված տեղեկատվությունը կայքում արգելափակելու համար:
Դոյդոյանի խոսքով՝ այս հիմնավորումը լղոզված է և որևէ կերպ պատասխան չի տալիս ծագող հարցերին։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ օրենքը մշակողները որոշել են ազդել մարդկանց հուզական վիճակի վրա և օգտագործելով պատերազմական իրադարձությունները, փակ միջավայր են ստեղծում կոռուպցիայի զարգացման և բարգավաճման համար.

«Երբ կա թափանցիկություն, կա նաև վախ, որ իրենց կարող է հսկել քաղհասարակությունը և բացահայտել չարաշահումները, որը շատ ձգող մեխանիզմ է համարվում ժողովրդավարության տեսանկյունից։ Ներկայացված կայքում պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը իշխանության ստանձնած կարևոր հանձնառություններից է եղել «Բաց կառավարման միջազգային գործընկերության» շրջանակում։ Այսինքն՝ կառավարությունը մի քանի տարի առաջ ինքն է որոշում կայացրել՝ իրականացնելու այս բարեփոխումը։ Ուրեմն ի՞նչ եղավ, ինչո՞ւ հանկարծ որոշեցին ամեն ինչ թաքցնել»։

Նախագիծը e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում է հուլիսի 2-ից և այս ընթացքում որևէ «Կողմ» ձայն չի ստացել, փոխարենը 10 անձ «Դեմ» է քվեարկել։ Նավասարդյանի դիտարկմամբ՝ այս թիվն անգամ ցույց է տալիս հանրության վերաբերմունքն առաջ քաշվող օրինագծին, այնինչ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ոլորտ առ ոլորտ փակի հանրային մատչելիությունը կառավարության գործունեության տարբեր ուղղություններում․
«Հետևողական քայլեր են մշակում, որոնք թույլ կտան իրենց կայացրած որոշումների վերաբերյալ բերել հանրային անվերահսկողության։ Քաղհասարակությունը, սակայն, հետպատերազմյան շրջանում ավելի քան հակված է տեղեկացված լինելու կայացվող որոշումների, հանդիպումների և իրականացվելիք գործուղումների մասին։ Ամենավտանգավոր բանը կլինի թաքցնել և գաղտնի քայլեր ձեռնարկել անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերի անվան տակ»,- իր խոսքում նշեց ԵՄԱ նախագահը։

ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի հետ Factor․am-ը չկարողացավ կապ հաստատել, փոխարենը նրա մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը խոստացավ կես ժամվա ընթացքում պարզաբանում ներկայացնել բարձրացված հարցերի կապակցությամբ։ Հաջորդիվ մեր զանգերը մնացին անպատասխան։

Ռոզա Վարդանյան