«Սերժ Սարգսյանի հագով կոստյում», հրատապ լուծում պահանջող խնդիրներ․ հունիսի 5-ը Սահմանադրության օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

26 տարվա ընթացքում երկու անգամ խոշոր փոփոխության ենթարկված, մեկ անգամ էլ՝ առանձին նախագծերի մասով փոփոխված, բազմիցս քննարկված ու քննադատված փաստաթուղթ․ այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

Մայր օրենքն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին։ Դրանից հետո Սահմանադրական դատարանում քննվել են բազմաթիվ օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու վերաբերյալ հարցերը։ Հիմա էլ ՍԴ անդամների սեղանին 4 ուժի կողմից ներկայացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկող դիմումներն են։ Մինչ այս Բարձր դատարանը երբևէ չի կայացրել որևէ ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ որոշում։ Եվ այսօր էլ փորձագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից շատերը վերապահումներ ունեն ոչ միայն Սահմանադրական դատարանի աշխատանքի, այլև հենց Սահմանադրության արդյունավետության հարցում։

Մասնագետների մի ստվար հատված Սահմանադրության լրջագույն փոփոխության կարիք է տեսնում։ Ժամանակին նույն տեսակետն ուներ ընդդիմադիր պատգամավոր, ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 3 տարի առաջ՝ 2018-ի փետրվարին, նա հայտարարում էր․ «Հիմա, Սահմանադրության մասին որ խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։ Ամեն օր՝ իրիկունը, տանում, ասում են՝ շեֆ, հլը հագի, տեսնենք՝ ո՞նց է, ասում է՝ վարատնիկի ծերը ոնց որ սուր ա, կարը կլոր տարեք ու գալիս ա»։

Չնայած սուր քննադատությանը՝ Փաշինյանի իշխանությունը նախորդ 3 տարիների ընթացքում այդպես էլ սահմանադրական լայնածավալ փոփոխություններ չիրականացրեց, այլ խոսքով ասած՝ չազատվեց Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից, թեև համապատասխան հանձնաժողով էր ստեղծվել։ Իսկ խնդիրները շարունակում են մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան