Արցախում կնքվել է հուշագիր СoWorking տարածքներ ստեղծելու մասին

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի հուլիսի 5-ին Արցախի Երիտասարդության պալատում ստորագրվել է եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Տեք Վիք»-ի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խորագրի մեկնարկի մասին. տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարարությունից:

«Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։

Ծրագրի նպատակն է Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ, ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ, ապրելով Արցախում, կստեղծեն ապրանքներ և ծառայույթուններ միջազգային շուկայի համար։

Առաջին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին։ Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը ՀամԱշխատանքային/CoWorking տարածքներում աշխատելու գործընթացին։

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները, և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու ՀամԱՇխարհային/CoWorking տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով։

Արդյունքում Արցախում ստեղծվում է նորագույն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից հմտություններ մեծ պաշար ունեցող անյատների խումբ, ՀամԱշխատանքային տարածքներ և գործատուների մեծ ցանց, որոնք աջակցում են շարունակական կրթական ծրագրերին և պատրաստ են աշխատանք առաջարկել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին։ Սա հնարավարություն կտա, լուծելով զբաղվածության խնդիրը, միաժամանակ դուրս բերել և ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին և հայտնի ընկերություններին։

Այս և նման ծրագրերն ու համագործակցությունները, որ բխելու են Tech Week Արցախ 2021 նախաձեռնությունից լինելու են ապագայի Արցախի սկիզբը և իրապես նորովի ներկայացնելու Արցախն աշխարհին»,- ասված է հաղորդագրությունում: