Վիրավորանք չկա Քոչարյանի՝ 680․000-ին ուղղված «Առողջ հասարակություն» խոսքում․ տեղեկատվական ահաբեկչությամբ վիրուսով են վարակել մարդկանց․ Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, ձեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է․ «Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, և առողջ հասարակությունն այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»։ «Առողջ հասարակություն» ասելը վիրավորանք չէ՞ 680 հազար անձի նկատմամբ։ Կամ ասում է՝ ինտելեկտուալներն են իրենց ընտրել, ստացվում է՝ ՔՊ-ին ոչ ինտելեկտուալնե՞րն են ընտրել։ Դուք դժգոհում եք «սևեր-սպիտակներ» բաժանումից, բայց սա էլ է, չէ՞, տարանջատում դնում հասարակության մեջ։

-Եթե օբյեկտիվ նայենք, ապա տարանջատում կա բոլոր հասարակությունների մեջ, ասենք՝ Մեծ Բրիտանիայում ընտրությունների ժամանակ Պահպանողական կուսակցության անդամները հասարակության մի շերտ են, լեյբորիստները՝ մեկ այլ շերտ, բնականաբար՝ նրանց մեջ կա տարանջատում։

-Բայց բրիտանացիներն իրար գոյությունը հանդուրժում են, մեզ մոտ, կարծես, այդպես չէ․․․

-Մենք երբեք չենք ասել, որ բոլորին պետք է խարույկի վրա այրել, և չեմ կարծում, որ հակառակն էլ ճիշտ է։ Ինչ վերաբերում է տարանջատումներին․ Երևանի քաղաքապետի մտքի գոհարն է «սև ու սպիտակ» ասվածը, և այդ «սև ու սպիտակի» գաղափարը ոչ միայն վնաս է մեր հասարակությանը, այլև վնաս է մեր պետականությանը, քանի որ մենք տարանջատում ենք դնում մեր մեջ և թշնամիներ ենք փնտրում մեր մեջ։ Բնականաբար, ես տեղյակ եմ և հետևել եմ, որ նախագահ Քոչարյանի երեկվա հայտարարությունը շատերը մեկնաբանում են որպես վիրավորանք։ Բայց եթե մենք այլ տեսանկյունից նայենք․․․ Տեսեք՝ իմ ձևակերպումը հետևյալն է․ հասարակության մի հատված գտնվում է, իմ կարծիքով, տեղեկատվական ահաբեկչության թիրախում։

Ինչո՞ւ, որովհետև «առողջ հասարակություն» ձևակերպումը հետևյալում է․ եթե մի իշխանություն տապալում է բոլոր ոլորտներում՝ սկսած Հին Հռոմից, առաջին հանրապետություններից և այլն, առողջ հասարակությունն այլևս նրան մանդատ չի տալիս շարունակելու, բայց հասարակության առողջ կամ ոչ առողջ լինելն այդ հասարակության մեղքը չէ։ Եթե այդ հասարակությանը վարակում են ինչ-որ մի վիրուսով, որ շարունակ լցրել են ուղեղները, որ գիտեք՝ «օդում կախված լուրերի համաձայն այս և այս բաները կան»։ Հասարակության մեջ թեկուզ փոքրաթիվ, բայց կան մարդիկ, որոնք խոսում են հրապարակում կամերաների առաջ, թե «թողեք՝ Ալիևը գա մեզ կոտորի, բայց միայն Ռոբերտ Քոչարյանը չգա»։ Եթե մի հասարակության համար Իլհամ Ալիևը, որ հազարավոր մեր երիտասարդների մահվան պատճառն է, ավելի գերադասելի է, քան երկրորդ նախագահ, Արցախի հերոս Քոչարյանը, ապա մենք կարո՞ղ ենք խոսել, որ հասարակության այդ շերտի մոտ, այնուամենայնիվ, մտահոգիչ շերտեր կան՝ հիվանդ է և այլն։

-Բայց Դուք մեդալի հակառակ կողմը նայո՞ւմ եք, որ, մեղմ ասած, այդքան էլ արդյունավետ չի եղել պարոն Քոչարյանի կառավարումը կամ այնքան էլ փափկությամբ աչքի չի ընկել։ Գուցե այդ պատճառո՞վ է, որ քաղաքացիները, չնայած պատերազմական այսպիսի արդյունքին, չընտրեցին նրան։

-Ես կարծում եմ՝ վիրավորանք Քոչարյանի խոսքերում՝ ուղղված 680․000-ին, չկա, որովհետև եթե ամբողջ քարոզարշավը նայենք, նույն Քոչարյանն ասում էր, որ մենք չենք գալիս «սևեր-սպիտակներ» բաժանումը խորացնելու, երկպառակությունը խորացնելու, մենք գալիս ենք համերաշխություն հաստատելու։ Բայց ինձ համար էլ է հետաքրքիր այդ ֆենոմենը հետաքրքիր ուսումնասիրել, թե ինչու պարտված իշխանությունը կարող է այդքան քվե ստանալ։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան