«Այս փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացնելու մասնավոր մանկապարտեզների համար». Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Հանդիպում եմ ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք ստեղծել են ասոցացիա և մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված՝ լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագծին, որով առաջարկվում է լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները։

«Խնդիրը վերաբերում է նրան, որ լիցենզիայի մասին օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր, սակայն առողջապահության նախարարության այս պահին գործող և հետագայում առաջարկվող կարգերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն, թերևս այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը: Նա նկատեց, որ թեև հանձնաժողովում կարծիք հայտնեցին առ այն, որ թող փակվեն, և այդ կարծիքին է նաև առողջապահության նախարարությունը, սակայն այս հարցին չպետք է արկածախնդրորեն մոտենալ, որովհետև նախադպրոցական կրթության տարիք ունեցող երեխաների տանը մնալը ամենալուրջ խնդիրներից մեկն է։

«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում։ Մենք պետք է զարգացնենք այս ոլորտը և ոչ թե դեգրադացնենք»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: