Երեք կառույց՝ ապօրինի շարժական գազալցակայանների դեմ. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ մամուլն արձանագրել է, որ հեղուկ գազով լիցքավորված շարժական լցակայանները օրենքի խախտումներով են շահագործվում: Նորություն չէ նաև այն, որ շատ դեպքերում դրանք այլ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով են շրջում փողոցներում:

 Որքան էլ զարմանալի է, սակայն բազմաթիվ հրապարակումները նախկինում պատկան կառույցների կողմից «ուշադրության» չեն արժանացել: Հավանաբար այն պատճառով, որ նախկինում դրանց իրական տերերին «կպնել» հնարավոր չէր: Բայց ինչպես երևում է, հիմա վերևից իջեցված հրահանգը հասել է ինչպես իշխանությունների յուրայիններին, այնպես էլ գազի բիզնեսով զբաղվողներին:

Այս շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է հեղուկ գազի շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության և ոլորտի օրենսդրության վիճակը և պարզվել, որ շարժական գազալցակայանները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, օրենքով սահմանված կարգով պետք է պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն, բայց կան բազմաթիվ դեպքեր, որ դրանք շահագործվում են առանց նշված փորձաքննության ենթարկվելու և ռեեստրում գրանցվելու:

Բացի այդ, որոշները շահագործվել են ապօրինի վերասարքավորված, խոտանված, անգամ մեկ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմինների «ուշադրությունը հրավիրել է» ապօրինի գործող, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: