Ո՞վ է ավելի շատ փող ծախսել քարոզարշավի ընթացքում․ ԿԲ-ն տվյալներ է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը քարոզարշավի ընթացքում միլիոնավոր դրամներ են ծախսել։

Կենտրոնական բանկը ներկայացրել է ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական հիմնադրամների հաշիվների մուտքերը ու ծախսված գումարները հունիսի 19-ի դրությամբ։

Այսպես․ քարոզչության վրա ամենաշատ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նախընտրական հիմնադրամի հաշվին մուտքագրվել է շուրջ 477 մլն դրամ, որից ծախսվել է շուրջ 475 մլն դրամը։

2-րդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ շուրջ 331 մլն դրամ մուտքերով։ Այս գումարից ծախսվել է 330 մլն 856 հազար դրամ։

«Պատիվ ունեմ»  դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին մուտքագրվել է շուրջ 274 մլն դրամ, որից ծախսվել է շուրջ 272 մլն դրամը։

Նշենք, որ այս 3 ուժերը, որոնք ամենաշատն են գումար ծախսել նախընտրական քարոզչության վրա, անցել են Ազգային ժողով։

Ծախսված գումարների մեծությամբ նրանց հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության նախընտրական հաշվին մուտքագրվել է շուրջ 89 մլն դրամ, որից շախսվել է շուրջ 88 մլն դրամը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվի մուտքերը կազմել են շուրջ 88 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։

Նրան հաջորդում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 57 մլն դրամ մուտքերով, որից մնացել է 636 հազար դրամը։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ստացած 53,7 մլն-ից ծախսել է 53,4 մլն դրամը։

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» նախընտրական հիմնադրամի հաշվին ստացել է 30,7 մլն դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ստացել է 27,7 մլն դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է։

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը ստացել է 23,5 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։

Կենտրոնական բանկից  Factor.am-ին տեղեկացրին, որ սրանք վերջնական թվերը չեն և առաջիկայում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած ուժերի ստացած գումարների ու ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն հունիսի 20-ի դրությամբ։

Նշենք, որ նախընտրական հիմնադրամներին ստացված գումարների մնացորդները ըստ սահմանված կարգի փոխանցվելու են Պետական բյուջե։

Անժելա Պողոսյան