Ես փախչող տեսակ չեմ․ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։

ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։

Խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Վերջին օրերին հանիրավի ու մանիպուլյացիոն կերպով շահարկում են Հայաստանի իշխանությունների միջև հարաբերությունների հարցը: Կուզեի մի քանի ընդգծում կատարել, մեր երկու երկրների իշխանությունները պարզապես պարտավոր են իրար հետ նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր ու ինչ ուժեր են իշխանության: Ինչպե՞ս եք պատկերացնում առանց ՀՀ-ի ետ համագործակցության՝ ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրները:

Ժողովո՛ւրդ, նման խնդիրների պատճառով Մարտակերտի և Շահումյանի մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից: Ո՞ւր  են մեր շահումյանցիները, որովհետև տեր չենք կանգնել: Տասնյակ հազար մարտակերտցիները: Այսօր ամեն մի օրը նշանակություն ունի, ամեն մի ժամ: Դրա համար մենք պետք է ներդաշնակ աշխատենք՝ անկախ քաղաքական պրոցեսներից»:

Հարությունյանը նշեց, որ երկպառակտության դեպքում հետևանքները անդառնալի կարող են լինել, բացի այդ, Հայաստանը բնակարանային ապահովության ծրագրերից մինչև սոցիալական աջակցության ծրագրեր մեծ աջակցություն է տրամադրում.

«Լիովին սխալ են մեկնաբանել  իմ այցը «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հանդիպումներ եմ ունեցել հետընտրական Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունը և միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել: Պարզապես միայն ՔՊ գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել: Ինչ վերաբերում է իմ ուղերձին՝ ուղղված վարչապետին, ապա ես հաջողություն մաղթել եմ Հայաստանի իշխող և ողջ ընդդիմադիր քաղաքական ուժերին»:

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։

Մանրամասները՝ տեսանյութում: