Խաղալիքների անվտանգությունը շարունակում է առանցքային խնդիր մնալ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

 

Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր և կարևոր խնդիրներից մեկն է, և հատկանշական է, որ այն նաև ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։

Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։

ՀԿ-ներին նախ ներկայացվեցին ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների և հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվեց, որ 2018-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։ 2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։ Ոլորտի առավել ռիսկայության մասին է վկայում նաև 2017-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։

Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը և այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը ևս։