ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

23.11.2026 | 11:35
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:34
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
Բոլորը

2002 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի 141 վճիռ է կայացրել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը ներկայացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի վավերացումից մինչև 2021 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռների ուսումնասիրության արդյունքները։

Դրանց համաձայն՝ ՄԻԵԴ-ը նշված ժամանակահատվածում 141 վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որից 131 վճիռներով արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ, 5 վճիռներ էլ վերաբերում են փոխհատուցման հարցերին, ևս 5 վճիռներում էլ ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել։

Տվյալներ են հրապարակվել նաև մինչև 2008 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների դեպքերով, որտեղ ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով 99 վճիռներ, որոնց մեծ մասը վերաբերում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք խախտմանը (23 վճիռ), 18 վճռով էլ արձանագրվել է սեփականության պաշտպանության խախտում։

2008 թվականի մայիսից մինչև 2012 թվականը ներառյալ՝ մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքերով ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով 31 վճիռներ, որից 15 վճիռ վերաբերում է սեփականության պաշտպանության խախտմանը, ևս 12 վճիռ էլ կայացվել է արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ։

Եվս 1 վճիռ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ, ՄԻԵԴ-ը կայացրել է 2016 թվականին մարդու իրավունքների խախտումներով տեղի ունեցած դեպքի հիման վրա։

Մերի Մանուկյան