Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՀՀ ԶՈՒ գնդապետի նկատմամբ

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ զինվորականների կողմից, իբր, Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանում ականապատման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ԶՈՒ պաշտոնաթող գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ, որը, իբր, ասել է, որ այդ շրջաններն ականապատվել են հակատանկային ու հակահետևակային ականներով։ Նշվում է, որ Ղումաշյանը «հանցավոր դավադրության մեջ է մտել այլ անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է»։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Կորյուն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 120․1՝ դիտավորյալ սպանություն, 120․2․7՝ երկու և ավելի անձանց սպանություն, 120․2․12՝ սպանություն էթնիկ, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա, և այլ հոդվածներով։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Էմմա Չոբանյան