«Եթե Ռոբերտ Քոչարյանին չկանչեն հարցաքննության Սամվել Նիկոյանի հայտարարությունից հետո, կնշանակի կրկին փորձում են կոծկել «Մարտի 1»-ը»․ Առաքել Սեմիրջյան

Լուրեր

05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Բոլորը

«Մարտի 1» ՀԿ-ի համակարգող Առաքել Սեմիրջյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր խորհրդարանում «Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին» «Ելք»-ի առաջարկության նախագիծը միաձայն ԱԺ օրակարգ ընդունելու փաստին, ասաց, որ իրականում «Մարտի 1»-ը դեռ 10 տարի առաջ է բացահայտվել։

«Տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում։ Պետք է փաստագրվեր, որ այդ զինվորական հեղաշրջման միջոցով իշխանության են եկել ներկա ուժերը։ Սա է «Մարտի 1»-ի բացահայտումը»,- ասաց Սեմիրջյանը՝ հավելելով, որ եթե մտնում ենք սպանությունների հանգամանքների մեջ, ապա, ինչպես խորհրդարանական լսումների ժամանակ դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, իրենք մինչև հիմա փորձում են վկաներ գտնել։

«Արդեն 5 հազար վկա գտել են և այդ 5 հազար վկայից ոչ մեկը որևէ վկայություն չի տվել։ Սրանով իսկ արդեն ապացուցվում է, որ Հայաստանում էն մթնոլորտն է, որ մարդիկ վախենում են վկայություն տալ։ Միայն այս փաստը հերիք էր Սերժ Սարգսյանին՝ հասկանալու համար, որ մենք շատ վատ վիճակում ենք գտնվում։ Ուղղակի մարդիկ չեն վստահում։ Կամ էլ արժեքավոր ցուցմունքները անհետանում են քրգործերից»,- նշեց Սեմիրջյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ հայտարարությամբ «Մարտի 1»-ի դեպքերը դատապարտելուն, ապա ՀԿ համակարգողը թերահավատ է, որ դրան կհաջորդի իրական բացահայտումը․ «Դատապարտելն այն է, որ մարդասպանները հայտնվեն բանտում, նաև՝ սպանության հրաման տվողները։ Իսկ դատապարտելը բոլորն էլ դատապարտում են։ Կարող է հենց մարդասպանն էլ հայտարարի, որ դատապարտում է այդ իրադարձությունները, բայց դատապարտումը շատ քիչ է։ Պետք է քաղաքական գնահատական տրվի «Մարտի 1»-ի իրադարձություններին և մարդասպանները հայտնվեն ճաղերի ետևում»,- շեշետեց Սեմիրջյանը։

Իշխանությունը, ըստ նրա, պետք է ընդունի, որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ ուժի կիրառում, խաղաղ ցուցարարների սպանություն և ժողովրդական ընդվզման ճնշում։ Սեմիրջյանը հիշեցնում է, որ անցած 10 տարվա ընթացքում իշխանությունները երբևէ չեն ասել, որ չեն բացահայտելու «Մարտի 1»-ը, հակառակը, միջազգային կառույցներին միշտ վստահեցրել են, որ բացահայտելու են, սակայն 10 տարի չեն բացահայտում։

«Որևէ հստակ դիրքորոշում չեմ տեսնում։ Ինձ առավել անհանգստացնում է իշխանության ներկայացուցիչների՝ «բոլորս մեղավոր ենք» արտահայտությունը։ «Մարտի 1»-ի զոհերը ինչո՞ւմ են մեղավոր, մեղավոր են, որ հավատացել են և գնացել են միտինգի՞։ Ո՞րն է բոլորիս մեղավորությունը։ Ինչո՞ւ են իշխանությունների մեղքը փորձում գցել իմ կամ բոլորիս վրա։ «Մարտի 1»-ի առաջին ամիսներին փորձում էին հանցագործ ներկայացնել զոհերին։ Ոչ մի մեղադրական չհաստատվեց դատարանում»,- նշեց նա։

Առաքել Սեմիրջյանը չի բացառում, որ իշխանության համաձայնությունը՝ քննարկելու և դատապարտելու «Մարտի 1»-ի իրադարձությունները, կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի միջոցով Հայաստանում իշխանության վերադառնալու փորձերը սանձելու հետ, սակայն նա շեշտում է, որ կարևորը բացահայտումն է ու մեղավորներին պատժելը։

«Սամվել Նիկոյանի հայտարարությունից հետո դատախազությունը պարտավոր էր Նիկոյանին և Ռոբերտ Քոչարյանին կանչել հարցաքննության, որովհետև Նիկոյանը պատահական մարդ չէ, բանսարկություն չի անում, չի զրպարտում։ Եթե ինքը հղում է անում Ռոբերտ Քոչարյանին, նշանակում է՝ սա նոր ի հայտ եկած հանգամանք է, և իրենք կարող են նոր ի հայտ եկած հանգամանքով նոր հետաքննություն սկսել հրաման տվողների և «Մարտի 1»-ի իրադարձությունների մասով։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանին չկանչեն հարցաքննության Սամվել Նիկոյանի հայտարարությունից հետո, կնշանակի կրկին փորձում են կոծկել։ Պատադիր պետք է կանչեն»,- եզրափակեց Սեմերջյանը։

Մանրամասները դիտեք Առաքել Սեմերջյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան