ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Առցանց հարթակում Կոնգրեսն ընդունել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման շրջանակում Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի զեկույցը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի հարցով զեկուցողներ Գունն Մարիտ Հելկեսենը և Բրյոնի Ռուդկինը դրական են համարել տեղական ժողովրդավարության կայացման, տեղական և տարածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերը՝ ընդգծելով Հայաստանի և Կոնգրեսի միջև ձևավորված կառուցողական համագործակցության մասին։ Համազեկուցողները կարծիք են հայտնել, որ անկախ գրանցված ձեռքբերումներից, Հայաստանը դեռ անելիքներ ունի տարածքային բարեփոխումները շարունակելու, ապակենտրոնացման, տեղական իշխանությունների լիազորությունների ընդլայնման և ֆինանսական ռեսուրսների ապահովման ուղղությամբ։ «Բոլոր փոփոխությունները և բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերը կբացեն նոր հնարավորություններ և հեռանկարներ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Մենք հետաքրքրությամբ սպասում ենք հետագա համագործակցության ծավալմանը, որը մենք ձևավորել են ընթացիկ տարիներին Հայաստանի իշխանությունների հետ»,- նշել են համազեկուցողները։

Վերջիններս անդրադարձ են կատարել նաև կառավարության և ազգային ասոցիացիաների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։

Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման զեկույցի քննարկմանը հաջորդել են կարծիքների փոխանակում, որից հետո Կոնգրեսը միաձայն ընդունել է Հայաստանում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ զեկույցը։

Փոխնախարար Վաչե Տերտերյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Կոնգրեսին և քարտուղարությանը՝ քաղաքականության մշակման և տրամադրվող շարունակական տեխնիկական աջակցության բնագավառներում սերտ և լայն համագործակցության համար։ «ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները: Եվրոպայի խորհուրդը նպաստել է տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կայուն կառույցներ ստեղծելու հարցում մեր ազգային ջանքերին և միջազգային փորձի համադրմանը»,-նշել է Վ․ Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն ակտիվորեն օգտագործում է նաև ազգային ասոցիացիաների փորձագիտական ներուժը՝ ապահովելով նրանց մասնակցությունը տարբեր աշխատանքային խմբերում ու օրենսդրական նախաձեռնություններում։

Փոխնախարարը ներկայացրել է տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի անելիքները՝ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում համազեկուցողների աշխատանքը, գնահատականները և առաջարկությունները, որոնք, հաշվի կառնվեն հետագա աշխատանքում: «Մենք լավատես ենք այն արդյունքների վերաբերյալ, որոնց կարող ենք հասնել ՝ հիմնվելով մեր կառավարության շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության և Եվրոպայի խորհրդի արժեքավոր աջակցության վրա»,- ասել է Վ․Տերտերյանը: