Քոչարյանն ու Փաշինյանը բախմա՞ն են տանում ընտրողներին. ինչ տեղի կունենա հունիսի 18-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Հայաստանում արտահերթ ընտրությունների քարոզարշավը շարունակվում է խիստ լարված մթնոլորտում՝ նախկին և ներկա իշխանությունների՝ միմյանց ուղղված փոխադարձ սպառնալիքներով: Ըստ որոշ սոցիոլոգիական հարցումների՝ իշխանության համար պայքարող վարչապետի թեկնածուներից ավելի բարձր են գնահատվում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի շանսերը:

Քոչարյանն ու Փաշինյանը քարոզարշավի ութ օրերի ընթացքում հասցրել են նաև միմյանց ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնել: Իշխանության ձգտող Քոչարյանի և իշխանությունը պահպանել ցանկացող Փաշինյանի կողմից հնչող բռնության կոչերի ֆոնին ատելության մթնոլորտ է ձևավորվել, որից անմասն չեն մնում նաև ընտրողները՝ Քոչարյանի և Փաշինյանի համակիրները ևս միմյանց նկատմամբ հանդուրժողականությամբ աչքի չեն ընկնում:

Այս պայթյունավտանգ իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը որոշել են քարոզարշավի վերջին օրը՝ հունիսի 18-ին, Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաք անցկացնել: «Հայաստան» դաշինքը հանրահավաքը նախատեսում է ավարտել ժամը 21։00-ին, իսկ ՔՊ-ն նախատեսում է իր և ընտրողների հանդիպումը սկսել 20։00-ին: Երկու հակադիր ուժերի համակիրների հանդիպումն այս պարագայում անխուսափելի է լինելու, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բախումների վտանգը բավականին մեծ  է։

Հիշեցնենք, որ Հայաստանում եղել է հակադիր ուժերի կողմից միաժամանակ հանրահավաքներ կազմակերպելու նախադեպ։ Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած փուլում՝ փետրվարի 26-ին հրավիրված հանրահավաքի մասին է․ Լևոն Տեր-Պետրոսյանը հակակառավարական ցույցեր էր անցկացնում Ազատության հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը՝ Հանրապետության հրապարակում: Այս երկու զուգահեռ ակցիաներից մի քանի օր անց տեղի ունեցան Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները: Այժմ հարց է առաջանում, թե այս ատելության մթնոլորտի ֆոնին ի՞նչ տեղի կունենա, եթե Քոչարյանի և Փաշինյանի աջակիցները հավաքվեն նույն հրապարակում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է՝ արյունահեղությունը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանն պետք է հետ կանգնի այս հանրահավաքն անցկացնելու որոշումից:

Այս լարվածության ֆոնին «Հայաստան» դաշինքից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից զիջումների չեն գնում և շարունակում են պնդել, որ իրենց հավաքները կայանալու են: ՔՊ-ից Վահագն Հովակիմյանն ասում է՝ նույն տեղում երկու տարբեր հանարահավաք չի կարող անցկացվել, իշխող ուժը հավաքը չեղարկելու մտադրություն չունի, բայց լուծումներ փնտրում է:

Քոչարյանի ղեկավարած դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի համար, մինչդեռ, զիջումների գնալու մասին հարցը հասկանալի չէր:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իշխանության կողմից հատուկ սադրանքներ են արվում՝ նույն տեղում հավաք անցկացնելով, քանի որ «Հայաստան» դաշինքն առաջինն է իրազեկել հավաք անցկացնելու վերաբերյալ:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ այս համաժամանակյա հանրահավաքը հատուկ է պլանավորված:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ շեշտում է՝ քարոզարշավն իր տեսակով շատ ցածրակարգ է եղել, հայհոյանքներ են հնչել, բռնության կոչեր, ուստի, ըստ նրա, Փաշինյանը և Քոչարյանը պետք է այդ ուղղությամբ մտածեն, որ բախում չլինի:

Մինչ իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում, որ Քոչարյանի և Փաշինյանի համակիրների հավանական հանդիպումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դատարաններում վիճարկում են հարցը, թե ով պետք է հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնի:

Երևանի քաղաքապետարանը «Հայաստան» դաշինքին թույլ էր տվել հավաք անցկացնել մինչև 20:00-ն, սակայն քաղաքական ուժը վերականգնել էր մինչև 21:00-ն հավաք անցկացնելու իրավունքը: ՔՊ-ից Վահագն Հովակիմյանն ասում է՝ Քոչարյանի թիմն իրազեկում ներկայացրել է էլեկտրոնային տարբերակով, ինչը օրենքի խախտում է:

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ օգտվել են քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գործիքակազմից:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց համակիրների հավանական բախումներին, սլաքներն ուղղում են իրենց քաղաքական հակառակորդին՝ որպես սադրանքներ հրահրողի:

Թե հունիսի 18-ին՝ ընտրարշավի վերջին օրը կայանալիք եզրափակիչ հանրահավաքներն ինչ ընթացք կունենան՝ դեռ դժվար է կանխատեսել, սակայն ուշագրավ է, որ իրենց նախընտրական ելույթներում քաղաքացու դերը կարևորող Փաշինյանն ու Քոչարյանը հանուն նույն քաղաքացու անվտանգության չեն ցանկանում զիջումների գնալ՝ տեղափոխելով հավաքի անցկացման վայրը կամ չեղարկելով այն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան