Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1576 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

2021 թվականի հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները ժամանակին կանխել են վտանգը:

Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացվել է 32 կանչ: Ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն անցած շաբաթ Ստեփանակերտ քաղաքի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում շարունակել են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 6 ռումբ, ականանետի 2 ական, ձեռքի 3 նռնակ և գնդիկաբեկորային 3 ռումբ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին մեկ կանչ է ստացվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է օձի հայտնաբերման 4 դեպք: Սողունները հայտնաբերվել և տեղափոխվել են անվտանգ տարածքներ:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 55 կանչ, որից 14-ը դռան, 2-ը՝ վերելակի բացման վերաբերյալ: Ասկերանի և Մարտակերտի շրջանների բնակիչներին ջուր մատակարարելու նպատակով շրջանային ԱԻ բաժինների փրկարարները կատարել են 17 ելք:

Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնողական աշխատանքներ կատարելու համար իրականացրել է 4 ելք:

Զինադադարից հետո՝ մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 1576 աճյուն: