ԵՄ-ն ողջունում է գործողությունները, որոնք հանգեցրել են 15 հայ գերիների հայրենիք վերադարձին. Ժոզեֆ Բորել

Լուրեր

14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
Բոլորը

Եվրամիությունը ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել են Հայաստանը և Ադրբեջանը ՝ Վրաստանի միջնորդությամբ, – հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Նա արձագանքել է 15 հայ գերիների հայրենիք վերադարձին՝  ականապատված տարածքների քարտեզի դիմաց։

«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հուսով եմ, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղին և  կբերեն բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակմանը, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզների հանձնմանը ՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է  նա։

Ըստ նրա՝ Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ։

ԵՄ -ն խոստանում է շարունակել նպաստել հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը եւ  կրկնում է կոչը Հայաստանին և Ադրբեջանին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել առարկայական բանակցությունները։