Դանիան Ռուսաստանին մեղադրել է օդային տարածքը խախտելու մեջ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դանիայի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական ինքնաթիռներն օրվա մեջ երկու անգամ խախտել են երկրի օդային տարածքը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ritzau-ին:

«Ռուսական ինքնաթիռները խախտել են Դանիայի օդային տարածքը Բորնհոլմի տարածքում, և երկրի ռազմաօդային ուժերը ստիպված են եղել ինքնաթիռներ բարձրացնել օդ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Դանիայի պաշտպանության նախարար Թրինե Բրահմանը բացատրել է, որ ռազմական գերատեսչությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում «արձանագրվել է Դանիայի օդային տարածք ռուսական ինքնաթիռների ներխուժման միանգամից երկու դեպք»:

«Դա տեղի է ունենում շատ հազվադեպ, ուստի այս իրավիճակը, կարծես թե, շատ լուրջ է»,- նախարարըի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվել և իրականացվում են չեզոք ջրերի վրայով, օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խստորեն համապատասխան՝ առանց այլ պետությունների սահմանները խախտելու:

Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդն ասել է, որ անընդունելի է համարում ռուսական ինքնաթիռների կողմից Դանիայի օդային տարածքի խախտումը:

«Միանգամայն անընդունելի է, որ ռուսական ինքնաթիռները խախտում են Դանիայի օդային տարածքը և օրվա մեջ երկու անգամ: Նման գործողությունները նման են կանխամտածվածի»,- գրել է նախարարը իր Twitter-յան միկրոբլոգում և հավելել, որ արդեն նախաձեռնել է  Ռուսաստանի դեսպանին կանչել ԱԳՆ միջադեպի հետ կապված: