Եթե ՌԴ-ին չնեղացնելու վախից որևէ իշխանություն չի կրակում մերոնց սպանողների վրա, ուրեմն՝ պետք է նրանց փոխել․ Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի հետ

-Պարո՛ն Ուրիխանյան, Դուք առաջարկել եք Ռուսաստանի հետ միջպետական միություն կազմավորել։ ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ ենք, այստեղ ռուսական ռազմաբազա կա, ի՞նչն է խանգարում, որ ՌԴ-ն հենց հիմա ամրապնդի ՀՀ-ի անվտանգությունը, ներդրումների հոսքերով զարգացնի տնտեսությունը, որ կարիք եք տեսնում նոր միության։

-Հրաշալի հարց է։ Եթե ժողովուրդը մեզ վստահի իշխանություն, հաջորդ առավոտյան, նախևառաջ, ժողովուրդն իմանալու է հետևյալ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ն, գտնվելով անվտանգության մի համակարգի մեջ, որը երկրագնդի վրա գոյություն ունեցող զինված ուժերից մեկի վրա է հիմված՝ ՌԴ-ի զինուժի, որի տիրապետման ներքո են հատուկ նշանակության միջուկային մարտագլխիկների մեծ քանակություն, միջմայրցամաքային գերձայնային հնարավորությամբ հրթիռներ և այլն, մեր տարածք են ներխուժում թշնամական զինված ուժերի մի քանի հարյուր ներկայացուցիչներ, գերեվարում են, մնում են, չեն գնում, և ոչինչ դիմացը տեղի չի ունենում, ինչպե՞ս է ստացվում։ Սա խոստում համար մեկն է։ Այս հարցի պատասխանը մեզ իշխանության տալու արդյունքում ժողովուրդը կիմանա։

-Ինչո՞ւ այսօր այդ հարցի պատասխանը չեք տալիս՝ ինչո՞ւ աջակցություն չի ստանում Հայաստանը։

-Այսօր չենք կարող ասել, որովհետև այդ ինֆորմացիային տիրապետում է գործող իշխանությունը։ Ես չեմ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ և չեմ կարող ասել՝ ինչ են պայմանավորվել։

-Ինչո՞ւ չեն գործում երկկողմ հայ-ռուսական անվտանգային պայմանագրերը։ Հայաստա՞նն է մեղավոր, որ դրանք չեն գործում։

Գոյություն ունի պարզ տրամաբանություն և օրենք՝ մեր սահմանը հատեցին, մենք հակազդում ենք՝ պատժիչ գործողություններ ենք իրականացնում, կրակում ենք, առաջանում է համապատասխան իրավիճակ, անհրաժեշտ են վայրկյաններ, որպեսզի տվյալ օպերացիա իրականացնողը կապվի Ռուսաստանի գործընկերների հետ կամ երկրի ղեկավարը կապվի Ռուսաստանի ղեկավարության կամ ՀԱՊԿ-ի անդամների հետ, վայրկյանների ընթացքում տեղեկացնի, որ Հայաստանի տարածքում տեղի է ունենում ռազմական գործողություն։

-Իսկ եթե ՀԱՊԿ-ից արդեն ՀՀ-ի ղեկավարությանը հորդորել են չկրակե՞լ, սա ի՞նչ է նշանակում։

-Փոխե՛ք այն իշխանությանը, որը ենթարկվում է ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, փոխեք, մի՛ ենթարկվեք, չպիտի՛ ենթարկվեք։ Սա աներկբա կարծիք է։ Հաջորդ խոստումը՝ ժամեր անց, իմանալով՝ ինչու է այդպես, մենք կապվելու ենք Ռուսաստանի իշխանության հետ և տեղեկացնելու ենք, որ հենց այդ պահին սկսվելու է հակազդեցության օպերացիա, պատժիչ գործողություն այդ մի քանի հարյուր մարդու նկատմամբ՝ դրանից բխող ՌԴ-ի համար պարտադիր կատարելիք պարտավորություններով։ Դա տեղի կունենա, և կրկնում եմ՝ վերջնականապես թեման կփակվի, և աշխարհն ու Ադրբեջանը կիմանան՝ Հայաստանի անվտանգության համակարգն այնպիսին է, որ դրա հետ խաղալ չի կարելի, և սա տարբերվում է Արցախի՝ իբր չճանաչված Հանրապետության հանդեպ պատերազմ սկսելուց։

-Բայց կյանքը ցույց տվեց, որ թեև այդ տարբերությունը կար՝ ՀՀ-ի նկատմամբ պայմանագրային պարտավորությունները ֆիքսված էին գրավոր, իսկ Արցախի նկատմամբ այդ պարտավորությունը չուներ ռուսական կողմը, այնուամենայնիվ, ՌԴ-ն աջակցություն չտրամադրեց՝ դուրս մղելու ադրբեջանցիներին։

Եթե դա չանի դաշնակիցը, սա կնշանակի՝ փլուզվում է մի ամբողջ համակարգ, որը համաշխարհային մակարդակի ռազմաքաղաքական համակարգ է, որոնցից երկուսը կան աշխարհում։ Ես կարծում եմ՝ ոչ մի ռազմավարական գործընկեր դա թույլ չի տա։ Այլ հարց է՝ եթե ռազմավարական գործընկերոջը չնեղացնելու կամ տրամադրությունը չգցելու ցանկությամբ կամ դրա վախից որևէ մի իշխանություն չի ուզում դա անել, այսինքն, մենք՝ իշխանությունը, չենք կրակում սահմանը հատած և մերոնց սպանողների վրա, որից հետո վայրկյանների ընթացքում Ռուսաստանը պարտավոր է հակազդել ցանկացած մեկին։ Եթե մենք ունենք կամ երբևէ կունենանք այնպիսի իշխանություն, որը Ռուսաստանի տրամադրությունը գցելուց կվախենա, ուրեմն՝ այդպիսի իշխանությանը պետք է փոխել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան