Փաստերը վկայում են Վագներ ընկերության և ռուսական պետական մարմինների կապի մասին . VOA

Լուրեր

12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
Բոլորը

Վերջերս Սիրիայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բախումն առաջ քաշեց բազմաթիվ հարցեր այստեղ գործող ռուսական ռազմական մասնավոր խմբավորման մասին, որը հայտնի է «Վագների խումբ» անվանումով: Որքանո՞վ է այն կապված Ռուսատանի պետական մարմինների հետ: Հարցին անդրադառնում է նաև Polygraph.info-ն, փոխանցում է VOA-ն:

Փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բախման հետևանքով գրանցվեցին զոհեր ռուսական կողմից: Ռուսական պաշտոնական կողմը սկզբում հերքեց զոհերի առկայությունն, իսկ այնուհետև հաստատեց Ռուսաստանի 5 քաղաքացիների մահվան փաստը: Այլ աղբյուրների պնդմամբ ամերիկյան հրետակոծության արդյունքում ռուսական մասնավոր «Վագների խումբ» ռազմական ընկերության զինված ստորաբաժանման կորուստների թիվն անցնում է 200-ը: Դրա մասին է վկայում մամուլ արտահոսած ձայնագրությունները, ուր խմբի զինյալներից մեկը պատմում է ամերիկյան հրետակոծության հետևանքների մասին:

Պաշտոնական Մոսկվան ու իշխանամետ մամուլը ստիպված եղավ խոստովանել, որ փետրվարի 7-ի միջադեպի արդյունքում եղել են շատ ավելի մեծ թվով զոհեր և վիրավորներ Ռուսատանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների շրջանում: Դրանք եղել են վերոհիշյալ Վագներ խումբ ընկերության ռազմական ստորաբաժանման զինյալները:

«Վագների խումբ» ռազմական մասնավոր ընկերությունը, որի գործունեությունը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը, ձևավորվել է դեռևս է 2013 թվականին: Ընկերության ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն ներգրավված են Ուկրաինայի, Վրաստանի ու Սիրիայի հակամարտություններում: Չնայած պաշտոնական Մոսկվան հերքում է պետության որևէ առնչությունը խմբի հետ, սակայն, ինչպես վկայում է Polygraph.info, կան բազմաթիվ ապացույցներ, որ այն գործում է պետական մարմինների հովանու ներքո:

Որոշ աղբյուրների համաձայն, մասնավոր այս կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Պուտինի մերձավոր օլիգարխ Եվգենի Պրիգոժինը, ով գործարար շահեր ունի Սիրիայի նավթային ու գազային հատվածում և ըստ անկախ մամուլի հաղորդման, կապ ունի Սիրիայում գործող «Եվրոպոլիս» ընկերության հետ: Վերջինս, ըստ Ասադի կառավարության հետ պայմանագրի, 25 տոկոս շահույթ է ստանում Սիրիայում նավթային կամ գազային յուրաքանչյուր հանքից, որը վերադարձվում է Ասադի կառավարության վերահսկողությանը: Անկախ աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանի իշխանությունները «Վագների խումբ»-ին են տրամադրել զինյալների պատրաստման համար հատուկ ռազմակայան Կրասնոդարի շրջանի Մոլկինո բնակավայրում, ուր տեղակայված է նաև ռազմական հետախուզության ռազմակայանը: Ըստ նախկին զինյալների, ընկերության տրամադրության տակ է ռազմական տեխնիկա, տանկեր, Գրադ կայաններ ու այլ տեսակի ծանր զենքի միջոցներ: Ընդհանուր զինյալների թիվը հասնում է 2000-ի:

Հայտնի է նաև, որ փետրվարի 7-ի բախման արդյունքում վիրավորված զինյալները Սիրիայից տեղափոխվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական ինքնաթիռներով և բուժում են անցնում Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ռազմական հոսպիտալներում: Բացի այդ, խմբի զինյալները ստանում են պետական պարգևատրումներ՝ չնայած ռուսական պետական մարմինների հերքմանը, որ այն որևէ առնչություն ունի պաշտոնական Մոսկվայի հետ:

Վերոհիշյալ փաստերը վկայում են պաշտոնական Մոսկվայի ու «Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերության կապի մասին: Չի բացառվում, որ փետրվարի 7-ի միջադեպի արդյունքում, որի ժամանակ ռուսական ստորաբաժանումը փորձում էր վերահսկողություն հաստատել նավթարդյունաբերական եւս մեկ համալիրի նկատմամբ, Վագներ ընկերության ղեկավար կազմում կգրանցվեն փոփոխություններ: