Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել և հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետևից։

Մատուցողը տվել է ծխախոտը և որպես թեյավճար ստացել մետաղադրամը։

Մատուցողի խոսքով, տեսնելով մետաղադրամն, ինքը սկսել է հարցուփորձ անել նրան․ «Էդ մարդը մի քանի օր ա, ինչ գալիս ա մեր մոտ, միշտ նույն սեղանին ա նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա ա խմում, ծխում ա ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ-որ բաներ ա գրում, նայում ա ոստիկանական մեքենաներին»,- ասաց սրճարանի մատուցողը։

Իսկ թղթի վրա նո՞ւյնպես լատինատառ է գրում․ «Չէ, ավելի շատ արաբական տառերի էին նման, բայց հստակ չեմ կարող ասել։ Ես նրանից հարցրի, թե որտեղի՞ց է, ասաց, որ ամերիկացի է։ Հետո հարցրի, թե ի՞նչ մասնագիտություն ունի, պատասխանեց,որ ուսուցիչ է, ու հեռացավ»։

Հավելենք, որ սրճարանի մատուցողները, տեսնելով մետաղադրամը, միանագամից լուսանկարել են օտարերկրացուն, սակայն դեմքը չի երևում»: