Ռուսաստանը ուղղեց իր սխալը. ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից. «168 ժամ»

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը:

ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում: Այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերից` ռուս խորհրդարանականը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես այս հակամարտությունում մշտապես ջանքեր ներդրած միջնորդ, ներկայումս էլ անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու և կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

Ըստ նրա՝ հայկական հասարակության համար խնդիր էր Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, որն Ադրբեջանին տրվել էր ԼՂ հակամարտության գոտում չկիրառելու պայմանով, սակայն Ադրբեջանը խախտեց այդ պայմանն ապրիլյան պատերազմի ընթացքում, որից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, ուղղեց իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև:

Նա վստահ է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: