Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված մանկապարտեզի 11 սաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է․ մեկ երեխա դուրս է գրվել

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

Երևանի մանկապարտեզներից մեկից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված 11 սաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց վիճակը միջին ծանրության է, բայց՝ կայուն։ Մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ 

Տեղում կատարվել է նմուշառում՝ պատճառները պարզելու համար։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, որտեղից, սակայն, ստացանք հետևյալ պատասխանը․ «Աշխատանքային օրը վերջացել է, այդ բաժնի աշխատողները գնացել են։ Առավոտյան զանգահարեք»։

Մանկապարտեզից նույնպես հավելյալ տեղեկություն չհաղորդեցին․ ասացին միայն, որ տեղում աշխատել են պատկան մարմինները։

ՀՀ ԱՆ թարմացված տվյալներով՝ հոսպիտալացված 11 սաներից մեկը ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից: Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: 

Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10 երեխա։

Մերի Մանուկյան