Սերժ Սարգսյանը թող Ադրբեջանի բանակի փաստաբան չաշխատի, թող ավել 1000 մարդու չսպանի․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Գուրգեն Արսենյանի հետ

-Վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հավակնությունն այնպիսին է, որ կարող ենք 60 տոկոս ձայն հավաքել այս ընտրություններում: Եկեք ձեր ընդդիմախոսների աչքերով նայենք, ինչպե՞ս է հնարավոր 60 տոկոս ձայն հավաքել, երբ ընդդիմախոսներն ասում են, որ դուք նույնիսկ չեք կարողանալու պետության անվտանգությունն ապահովել: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ նույնիսկ Երևանում անվտանգ չէ, հակառակորդը երբ ուզում, մտնում է, մենք չենք կարողանում կառավարել, և այս իրավիճակը ձեր մեղքով է: Հիմա 60% հավակնությունն այս և այլ հանգամանքների ֆոնին չափազանցված չէ՞:    

-Մեր ակնկալիքն է դա: Մենք ասում ենք, որ ակնկալում ենք 60% աջակցություն մեր ժողովրդից, մեր կողմից իրականացված և իրականացվող, ինչպես նաև հնարավոր իրականացվելիք ծրագրերն ավելի հեշտ կլինի իրականացնել, ու ավելի ուժեղ կլինենք, եթե ստանանք 60% աջակցություն, քանի որ մենք այդ դեպքում միշտ կարող ենք հղում անել, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի բնակչության մեծամասնության շահերը:

-Դուք հիմա քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացուն մոտենաք փողոցում, ինչո՞վ եք հպարտանալու՝ որպես իշխանության ներկայացուցիչ, դուք չեք եղել իշխանությունում, բայց եթե ՔՊ-ի ցուցակում եք, նաև ինչ-որ չափով կիսում եք պատասխանատվությունը:

-Իհարկե, այն պահից սկսած, երբ ես ՔՊ-ի ցուցակում եմ, ես կիսում եմ պատասխանատվությունը:

-Ի՞նչ հիմնական անելիքներ և արած գործեր կարող եք ցույց տալ քաղաքացուն և համոզել:

-Ասեմ հետևյալը, որ ընդսիմության կողմից մոտ մեկ տարի տևող աղմուկ- աղաղակը սկսվեց համաճարակի հետևանքով առաջացած բարդությունների ֆոնին։ Ընդդիմության «անսամբլի» տոնայնությունը սկսվեց բարձրանալ օր օրի. պրոպագանդիստական աշխատանքի մեջ կա մի առանձնահատկություն, որքան բարձր դեցիբելով է ընդդիմությունն ինչ-որ բան հնչեցնում, այդքան ավելի շատ է տպավորություն ստեղծվում, թե ամեն ինչ վերջացած է…

-Սերժ Սարգսյանը երդվեց. «Եթե ես լինեի գերագույն հրամանատար, և այսպիսի իրավիճակ լիներ, ես ուղղակի ինձ կգնդակահարեի, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը՝ 5․000 մահ է խղճիդ:

–Նախ՝ Սերժ Սարգսյանին տեղեկացրեք, որ մեր զոհերի թիվը 4․000 է, 1․000 մարդ թող ավելի չսպանի, և թող նա Ադրբեջանի բանակի փաստաբան չաշխատի: Ադրբեջանական ռազմական միավորների գործունեության հետևանքով ենք մենք զոհեր ունեցել, մենք պատերազմել ենք, ցավոք, չհերիքեց մեր ռեսուրսը, մեր ուժը այն համակարգի առաջ, որը պայքարում էր մեր դեմ, և մենք ունեցանք պարտություն, և գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետության այս փուլում մենք ունեցել ենք պարտություն…

Սերժ Սարգսյանը թող հետևյալ երկու հարցերին ազնվորեն պատասխան տա․ 2012 թվականի վերջին, 2013 թվականի սկզբին այդ 300 միլիոն դոլարը, որ բերեց ու ասաց, որ հայ ժողովուրդը պարտք է «Գազպրոմ»-ին, որտեղի՞ց էր հայ ժողովուրդը պարտք «Գազպրոմ»-ին, և այդ 300 միլիոն դոլարը ինչպե՞ս «հագցրեց» հայ ժողովրդի «շլինքին»՝ չգիտեմ ինչի համար: Եվ երկրորդ հարցը՝ 4 տարի եվրոասոցիացիա էին անում, և սեպտեմբերի 3-ին հայտնվեցին Եվրասիական համակարգի մեջ, այ՝ թող դրա մասին խոսի, ինչպե՞ս տեղի ունեցան այդ երկու իրադարձությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան