ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
Քաղաքականություն
07.06.2021 | 20:08ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հիշեցնենք՝ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: