Փաշինյանի որոշմամբ Նորիկ Ամիրխանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
04.06.2021 | 10:35ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նորիկ Ամիրխանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: