Ովքեր Քոչարյանին կընտրեն գաղափարական հենքի վրա, ոչ թե «կզած» լինելու, ես խոնարհվում եմ իրենց առաջ. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրությունն ո՞ւմ է վստահության ավելի մեծ քվե տալու. Նիկոլ Փաշինյանը խոսում է լիարժեք իշխանություն ունենալու համար 60 տոկոս ձայն ստանալու մասին, Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, որ «կրելու են», և իշխանության ներկայացուցիչներն ուր էլ փախչեն, մեկ է՝ հետ են բերելու: Լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց. «Քոչարյանն իրեն պահում է էժանագին սպորտսմենի նման, փորձում է դիմացինի վրա հոգեբանական ազդեցություն ունենալ և նաև շրջապատի վրա ազդեցություն ունենալ:

Ովքեր Քոչարյանին և նրա թիմին կընտրեն գաղափարական հենքի վրա, ես խոնարհվում եմ նրանց առաջ, նրանք ովքեր «կզած» վիճակում են եղել և մինչև հիմա այդ վիճակում են, այդ մարդիկ թող իրենց հաշիվ տան՝ իրական դավաճաններն իրե՞նք են, թե՞ մենք, որ չենք փախչում պատասխանատվությունից, չենք հերքում մեր սխալները և պատրաստ ենք ներկայանալ ժողովրդի դատին:

Այդ էժանագին պրյոմները ոչ մի արդյունք չեն տալու: Փառք Աստծո, Քոչարյանը չի հասել նրան, որ այդքան մարդու «կզացնի», որ ձայն հավաքի, բայց, ցավոք սրտի, կարող է 7 տոկոսի շեմը հաղթահարել… Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սովոր են «տեր» ունենալուն, նրանք կընտրեն Քոչարյանին, որովհետև նրան համարում են իրենց «տերը», և իրենք կլինեն ստրուկի կարգավիճակում՝ փորները կուշտ՝ լափները տեղը, լակները տեղը, կապրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: