Իշխանությունը լկտիացել է. եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, չեմ նախանձի իրեն. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լենա Նազարյանի պահվածքը իշխանության լկտիության հերթական դրսևորումն է, նա պետք է ներողություն խնդրի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի՝ իր հասցեին ուղղված վիրավորական արտահայտությանը:

Նշենք, որ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո նրան անվանել էր «իդիոտկա»:

Թովմասյանը նշեց, որ ելույթ է ունեցել ՀՀ քաղաքացու արժանապատվության մասին, որը «նետված էր դիահերձարանի հատակին՝ պարկերի մեջ»։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո և ընթացքում պետք է որոշակի աշխատանքներ իրականացվեին համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ ամենաակտիվը պետք է լիներ առողջապահության նախարարությունը։ «Ինչո՞ւ պատրաստ չէին, ինչո՞ւ դիահերձարաններում տեղ չկար, որ կարտոֆիլի պարկերի մեջ լցված են մեր հերոս տղաները և նետված հատակին՝ ճանճերի բաժին։ Ի՞նչ պատասխան է տալիս իշխանությունը։ Ուզում եմ արձանագրել, որ իշխանությունն այսօր լկտիացել է, չեն հասկանում իրենց գործառույթների լկտիությունը»,- նշեց պատգամավորը։

«Եվ Լենա Նազարյանի այսօրվա պահվածքը իշխանության լկտիության հերթական դրսևորում էր: Նա պետք է ներողություն խնդրի: Եթե ներողություն չխնդրի, ուղղակի չեմ նախանձելու Լենա Նազարյանին… Չի կարող պառլամենտական կյանքում լինել այդպիսի փոխադարձ վերաբերմունք։ Ես երբեք որևէ մեկին՝ անգամ ամենադաժան քննադատության ժամանակ չեմ վիրավորում։ Երբ որ ասում եմ՝ դիակները մեր ազգային թասիբն են, մարդիկ պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգել են, վիրավորվել են բայց իրենց հետ մի դիակ բերել են, որ հանկարծ չմնա, որ թշնամին չպղծի՝ այսինքն բերել ենք, որ մենք պղծե՞նք: Սա ներողության հարց չէ»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ ոչ միայն առողջապահության նախարարը, այլ նաև բարձրագույն քաղաքական ղեկավարությունը պետք է հրաժարական տված լիներ:

Մանրամասները՝ տեսանյութում: