Մայիսին 5 ադրբեջանցի է պայթել ականի վրա․ մեկ զինծառայող զոհվել է, երկու քաղաքացիական անձ ու երկու զինծառայող՝ վիրավորում ստացել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ականների դեմ ադրբեջանական արշավ» հասարակական միավորումը  շարունակում է ականների ու չպայթած զինամթերքի  հետևանքով տուժած ու զոհված քաղաքացիների տվյալների միասնական բազա ստեղծելու աշխատանքները։

Ադրբեջանական Report-ին կազմակերպությունից փոխանցել են, որ պետական կառույցներից, տարածքային համակարգողներից ու այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ 2021 թվականի մայիսին Արցախի գրավյալ տարածքներում  ականի վրա պայթելու 2 դեպք է տեղի ունեցել, որի  հետևանքով 5 ադրբեջանցի է տուժել։ Արդյունքում մեկ զինծառայող է մահացել, 2 քաղաքացիական անձ ու 2 զինծառայող էլ վիրավորում է ստացել։ Մայիսի դեպքերը տեղի են ունեցել Գեդաբեկի ու Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Ադրբեջանի 59 քաղաքացի է տուժել ականի վրա պայթելու հետևանքով։

Նշենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արցախի գրավյալ տարածքներում պատերազմից հետո ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

«Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ ու 6 զինծառայող է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով»,- ասվում էր ԱԳՆ հաղորդագրությունում։ Միաժամանակ, հաղորդվել է, որ տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել 16 քաղաքացիական անձ, 69 զինծառայող և Ականազերծման ազգային գործակալության աշխատակից։

Էմմա Չոբանյան