Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող16 անձ
Հասարակություն
01.06.2021 | 17:59Քիչ առաջ Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող16 անձ։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ Կառավարության դիմացից բերման է ենթարկվել նաև Պավլիկ Մանուկյանը:
Արփի Հակոբյան