Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել զինված ուժերը, տեղակայել միջազգային դիտորդներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանդես եկել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի կառավարությանն ուղղված առաջարկով:

«Առաջարկը հետևյալն է. մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն ՌԴ-ն կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ: Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը պահում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ էլ սահմանային լարվածությունն է առաջացել:

Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում իմ պատկերացումն այն է, որ ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, և այս գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ներքո:

Հաջորդ փուլով պետք է սկսվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների աջակցությամբ: Սա է իմ առաջարկած պլանը, որը, եթե Ադրբեջանը, իրոք, խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու պատճառ չպետք է ունենա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ ՌԴ-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ու Ադրբեջանին:

«Հույս ունեմ՝ այս առաջարկը կընդունվի, տեղում իրադրությանը ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ ու խելամիտ ճանապարհը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը թույլ տալ չենք կարող»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: