Փոքր կրպակից մեծ ընկերություն ունեցողը գործարար է. Մակունցը` Խաչատուր Սուքիասյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում փոքր կրպակից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարար: Այն բոլոր դեպքերում, երբ այդ մարդիկ, անկախ ընկերության կամ բիզնես գոծունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով ՔՊ-ի նախընտրական ցուցակում գործարարների, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին ներառելու վերաբերյալ հարցին։

«Եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով գոյություն ունի նման դեպքերի համար, այլև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելը»,- նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ պետք է հետևել օրենքի տառին։

«Այն, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատված պետք է լինի, դա ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք է: Մենք պնդում ենք, որ այն անձինք, ովքեր քաղաքականության հայտ են ներկայացնում, չեն կարող դրանք համատեղել»,- նշեց «Իմ քայլի» ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: