Չեմ բացառում` ՀԱՊԿ-ին կդիմենք 4-րդ հոդվածով. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ՝ ռազմական լուծումներ: Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված փոխպարտավորություններ ունեն, այդ թվում՝ նաև ռազմական, կաջակցեն մեզ այս գործընթացում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Մեկնաբանելով տեսակետները, թե «ինչո՞ւ դաշնակիցները պետք է օգնեն, եթե հայկական կողմը չի կրակում»՝ Ռուբինյանն ասաց. «ՀԱՊԿ պայմանագիրը չի նախատեսում, որ պետք է անպայման կրակոց լինի, որ տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենա՝ ըստ պայմանագրի:

Նախ՝ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել չսրել իրավիճակը, փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով, և երկրորդ՝ մեր դաշնակցային ֆորմատներն ունեն հստակ հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ:

Եվ մենք ոչ թե ոչ մի բան չանելով՝ խնդրում ենք օգնել, այլ դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա՝ հստակ հոդվածով, ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով դիմելուն, և՛ Հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին, և ակնկալում ենք, որ կլինի պայմանագրերով նախատեսված աջակցությունը:»:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ պատգամավորը նաև չբացառեց, որ «կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին»:

Մանրամասները՝ տեսանյութում: