Ազգային ժողովը կրկին փորձեց․ Կառավարության ներկայացրած նախագիծը նախ մերժվեց, ապա ընդունվեց 71 ձայնով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր նիստի մեկնարկին քվեարկությամբ չկարողացավ ընդունել Կառավարության նախաձեռնած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նիստին ներկա 72 պատգամավորներից նախագծին «կողմ» քվեարկեց 60-ը, ևս 6-ը՝ «ձեռնպահ»։

«Որոշումը չի ընդունվել»,- հայտարարեց Միրզոյանը, ինչից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց։

«Ինչ-որ բան այն չէ՞»,- հարցրեց ԱԺ նախագահը, ինչից հետո «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Ընդմիջումից հետո սկսելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ապօրինաբար ՀՀ սահմաններից ներս գտնվող ադբեջանցիների կրակոցից նախորդ օրը զոհվել է հայ զինծառայող Գևորգ Խուրշուդյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:

Այնուհետև արդեն քվեարկված «Հարկային օրենսգիրքը» նորից դրվեց քվեարկության՝ այս անգամ ստանալով 71 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներ։