Հայաստան կներմուծվեն 27 նոր մարդատար վագոններ․Սուրեն Պապիկյանը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումների մասին

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մի կարևոր նորություն կա կապված՝ «Հարավկովկասյան երկաթուղի»կողմից կատարվող ներդրումների հետ։

«Գյումրիի հետ սերտ առնչվող «Հարավկովկասյան երկաթուղու» մասով մենք նորություն ունենք։ Հայաստանի Հանրապետություն այս ամսվա վերջին օրերին և մյուս ամսվա սկզբին կներմուծվեն 27 նոր վագոններ։ Խոսքը վերաբերում է մարդատար վագոններին՝ երեք նոր շարժակազմով։ Այսինքն՝ այն արագընթաց շարժակազմերը, որոնք գործում էին Երևան-Գյումրի ուղղությամբ, սրանց շարքը կհամալրեն ևս երեք նոր շարժակազմեր, և մենք կունենանք ամբողջությամբ նորացված շարժակազմերով ու վագոններով երկաթուղային տրանսպորտ։

Ընդ որում սա սպասարկելու է ոչ միայն Երևան-Գյումրի գծին, այլև երկաթգծային ամբողջ հասանելիության ուղեծրով, այն է՝ մինչև Երասխ և մինչև Գյումրի։ Սա մեզ համար կարևոր ձեռքբերում է, քանի որ նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գործընկերների հետ կարողացել ենք հասնել նրան, որ ֆինանսական կարևոր առաջխաղացում տեղի ունենա։ Այսինքն՝ այն ներդրումները, որոնք նախատեսում էին անել հաջորդող 15 տարիների ընթացքում, մենք դրա գգալի մասը տեղավորել ենք 2021-2024 թվականների ընթացքում,որը էական ազդեցություն է ունենալու այս ոլորտում՝ թե՛ սպասարկման, թե՛ որակի մասով»,- ասել է նախարարը։

Արմիկ Մովսիսյան