Փորձի փոխանակում՝ ուղղված կենդանիների համարակալման համակարգի ներդրմանը

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

ՀՀ ԳՆ  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության տարածաշրջանային կազմակերպության (FAO) միջազգային փորձագետ Կուտիմ Մերսինիին, Վրաստանի փորձագետներ Ռեվազ Սենաձեին և Ալեքսանդր Կաշաիշվիլիին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին պատասխանատու պաշտոնյաներ գյուղատնտեսության նախարարությունից և Ծառայությունից:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանն ուղղված տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում Վրաստանում որոշակի միջոցառումներ են արվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային այլ կառույցների աջակցությամբ, Հայաստանում նույնպես ծրագիրն արդեն մշակվել է: Այս համատեքստում հայ և վրացի գործընկերները տեղեկատվություն են փոխանակել երկու երկրներում կենդանիների համարակալման նպատակով իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Նաև փաստել են, որ փորձի փոխանակումն այս ոլորտում կարևոր նախադրյալ կլինի կենդանիների համարակալման ներդաշնակ և կենսունակ համակարգեր ունենալու հարցում՝ հատկապես միմյանց սահմանակից երկրներում գյուղատնտեսական կենդանիների հնարավոր տեղաշարժի պարագայում:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մեկնարկած այն բոլոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կբերեն անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխությունների՝ անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, մսամթերքի դասակարգում և ռեյթինգավորում, սպանդանոցային ծագման մթերքն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ներդրում: Նա ընդգծել է, որ կենդանիների համարակալումը առանցքային ուղղություն է այս փոփոխությունների շղթայում և զգալի դրական ազդեցություն կունենա սննդամթերքի անվտանգության տեսանկյունից՝ ապահովելով կենդական ծագման մթերքի հետագծելիությունն ու վերահսկելիությունը:

Փորձագետները ՍԱՊԾ մասնագետների հետ աշխատանքային կարգով քննարկել են համարակալման գործընթացի փուլերը և մեխանիզմները: Հայաստանում ծրագրի տևողությունը գնահատվել է երեք տարի, նախապատրաստական որոշ փուլեր արդեն ավարտվել են, ներկայումս գյուղատնտեսության նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ բանակցություններ են տարվում ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ: 

Գործընկերները քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ համարակալման ծրագիրը տարածաշրջանային մակարդակով հաջողությամբ իրականացնելու նպատակով: