ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Եթե չկարողանանք ինքներս մեզ ախտորոշել ու բուժել, քարտեզի վրա տեղ չենք ունենա. Էդգար Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

«Իմիտացիան դարձել է մեր ազգի նկարագրի հիմնական ֆունդամենտը: Ո՞նց կարող էինք մեր գլխին դնել այն մարդկանց, որոնք այսօր ղեկավարում են մեզ. դա խոսում է այն մասին, որ մենք լուրջ հիվանդ ենք, ուրեմն ինչու՞ պետք է մեր մշակույթը, կինոն առողջ լինի: Մենք արժանի ենք նրան, ինչ մեզ հետ կատարվեց»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Նրա խոսքով` 30 տարի շարունակ հասարակության կրթության մակարդակն իջեցրել ենք, և այսօր էլ` պատերազմում պարտվելուց հետո, շարունակում ենք նույն քաղաքականությունը վարել. «Պետք է ընտրություններին «փսիխոյով» մասնակցել, ո՞վ է ասել, որ բոլորը պետք է ընտրելու իրավունք ունենան: Այն տրագեդիան, որ կատարվեց մեզ հետ, չի մտել մարդկանց գիտակցության մեջ. անցեք երևանյան ռեստորաններով և կտեսնեք, որ շատ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել, կարծես իրենք և զոհվածները նույն ազգից չլինեն: Ազգային մտածողություն չկա»:

Կինոռեժիսորը թունելի վերջում դեռևս լույս չի տեսնում: Ասում է` մեզ պետք են պետական, ոչ կուսակցական գործիչներ. «Այսօր ամբողջ ազգը իրար պիտակավորում ու հայհոյում է, իսկ թշնամին 3.5կմ մտնում է մեր սահման, մենք էլ ասում են` ամոթ իրենց: Մեզ մոտ հարստացան մարդիկ, որոնք պետք է շվեցար աշխատեին: Այդ մարդիկ այսօր օլիգարխ են և ուզում են ընտրությունների մասնակցել: Եթե չկարողանանք ինքներս մեզ ախտորոշել ու բուժել, քարտեզի վրա տեղ չենք ունենա»:

Էդգար Բաղդասարյանին առաջիկա խորհրդարանական ընտրությունները ևս հույս չեն ներշնչում, նա չի կարծում, թե դրանով վերջ կդրվի ներքաղաքական ճգնաժամին. «Իշխանությունը փորձում է պատասխանատվությունը կիսել մեզ հետ, դնել մեր վզին, մեղքի զգացում առաջացնել և լեգիտիմացնել այն, ինչ մեզ հետ կատարվեց. ես դա թույլ չեմ տա»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան