Պետդեպարտամենտը սադրանք է որակում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին
Քաղաքականություն
14.05.2021 | 22:39ԱՄՆ-ն սպասում է, որ Ադրբեջանը անհապաղ հետ կքաշի զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Վաշինգտոնն ակնկալում է, որ Բաքուն անհապաղ դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից, հեռախոսային բրիֆինգի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին Սյունիքի մարզում: