Սա ասպատակություն է՝ օկուպացիա ներքին ուժերի ձեռքով․ ՀՀ-ի ջախջախման, պետականության ոչնչացման քաղաքականություն է գնում․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ սկսելու խորհրդակցություններ սպառնալիքի վերացման և ՀԱՊԿ անդամների դիրքորոշումները համակարգելու համար։ Նամակներ ստացել են նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։ ՀՀ-ն վստա՞հ է, որ աջակցություն է ստանալու ռազմական այս դաշինքից, որին տասնամյակներով անդամակցում է։

-Եվ որի գործունակությունը մշտապես կասկածներ է առաջացրել՝ հայտնի պատճառներով․․․ Մենք, ըստ էության, այնտեղ դաշնակից էլ չունենք, մի դաշնակից է, որի հետ ունենք երկկողմ պայմանագիր և գուցե անհրաժեշտ էլ չլիներ ՀԱՊԿ-ին դիմել, եթե շարունակվեր արցախյան պատերազմից ի վեր ՀՀ-ի սահմանների նկատմամբ ոտնձգությունները կասեցնելու համար հայ-ռուսական պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու քաղաքականությունը։ Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ ՀԱՊԿ-ը պիտի շտապի այստեղ գործողություններ ձեռնարկել, զորք տեղակայել և այլն։ Ես գրեթե համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի 2-րդ հոդվածով դիմումն արդյունք չի տալու, դրան հաջորդելու է 4-րդ հոդվածով նոր դիմում (որն անմիջապես ռազմական աջակցություն ստանալու մասին է)։ Այսօր, փաստորեն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որ գտնվում էր Սյունիքում, հայտարարեց, որ չի բացառում ավելի վատթար զարգացումներ և դա կարող է լոկալ ռազմական էսկալացիայի մասին ակնարկ լինել։ Եվ այդտեղ, կարծում եմ, այլ բան չի մնա, քան ռազմակաքաղաքական դաշինքի՝ արդեն 4-րդ հոդվածով հանդես գալու անհրաժեշտություն ծագի, որին կհաջորդի ՌԴ-ին դիմելու նպատակահարմարությունը, որովհետև կա ի վերջո կա բազա և հարավարևելյան սահմանները պաշտպանելու ուղղությամբ։

-Եթե ամբողջականացնենք, ՀԱՊԿ-ից Ձեր սպասելիքներն ինչպիսի՞ն են՝ ռազմական աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի՞ն, թե՞ հարյուր տոկոսին։

-Կարծում եմ՝ եթե դիտարկենք Զասի հայտարարությունները, ուր ընդհանրապես՝ ոչ մի ակնարկ, մի բառ չարտասանում Ադրբեջանի և նրա ագրեսիայի դեմ՝ ինքնին վկայությունն է, որ ո՛չ Բելառուսը ներկայացնող Զասը, ո՛չ անդամ մյուս պետությունները, որ ցայսօր դաշնակից ՀՀ-ին զորակցության որևէ խոսք չեն հնչեցրել, այդ թվում՝ նաև Ռուսաստանը և չեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները, այնպես, ինչպես նաև՝ մոտ այն հայտարարությանը, որ արել է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ չունեցող Ֆրանսիան, ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Պետդեպարտամենտի խոսնակը։ Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հեռախոսային խոսակցության տեքստը ևս հուսադրող է։ Սրանք հարցեր են, որոնք, ըստ էության, պետք է քննության առարկա դառնան։

Գործընթացները բավականին բարդ են և դրա հիմնական պատճառը հաստատապես արտահերթ ընտրություններն են։ Նույնիսկ այն հատվածում, ուր առաջխաղացում կա և Վարդենիսի այն հատվածում, որտեղ անցում կա մի քանի կիլոմետր։ Այդ հատվածներում ադրբեջանցիները արդեն իրենց սահմանները հաստատել էին պատերազմից հետո և դրա վերաբերյալ մի քանի արձանագրումներ եղել են ամբողջ երկայնքով և այն հատվածները, որ մենք ազատել էինք, ադրբեջանցիներն արդեն առաջ էին եկել և արդեն մտահոգված էինք այդ սահմանները հաստատելով։ Եվ հիմա առաջ գալ նոր քարտեզներով, դա հաստատապես պրովոկացիա է և ըստ էության, բացառապես ՌԴ-ի թույլտվությամբ էր հնարավոր։ Սա ամենևին Ադրբեջանը չէ։ Ադրբեջանը հստակ մասնակցում է ՌԴ-ի կողմից սադրված այս գործընթացին՝ հաշվի առնելով ՀՀ-ում ներքաղաքական և ներհասարակական տրամադրությունները և թե ինչպես է հասարակությունն արձագանքում, և ինչպես են սրանք ազդում հասարակական տրամադրությունների վրա, թե ինչ ելք կարող է սրանից առաջանալ ընտրություններում։

-Դուք պնդում եք, թե այս գործընթացում ներքաղաքական երանգներ էլ կան, բայց այսօր ընդդիմության շրջանակներից մեղադրանք է գնում իշխանությունների հասցեին, թե միտումնավոր են կազմակերպել, հրահրել միջադեպը, որ ռազմական դրություն մտցվի և ընտրությունները հետաձգվեն։ Ի՞նչ կարող եք ասել։

-Կարծում եմ, որ այո՝ կան այդպիսի մերկապարանոց հայտարարություններ, որովհետև ես վստահ եմ, որ իշխանություններին պետք են ընտրություններ, որովհետև որքան ավելի երկար ձգվեն ժամկետները, այնքան իշխանությունն է պակաս ձայներ ստանալու և որքան ավելի շուտ լինեն այդ ընտրությունները, գուցե և ավելի շատ շահեկան լինի իշխանության համար դրանց ելքը։ Բայց հարցը հետևյալն է՝ մենք ներսում չունեցանք քաղաքական ուժերի այնպիսի արձագանք, որ իսկապես կնշանակեր, թե որքան պատասխանատու են քաղաքական ուժերը տեղի ունեցողի և Հայաստանի սահմանի, սուվերենության, ինքնիշխանության, ապագայի հիմնահարցերի նկատմամբ, և ընդհանրապես՝ որքանով են համերաշխ և միակամ, որքանով են քաղաքական ուժերը իրենց անձնական շահերը մի կողմ դնելու և պետության, պետականության և գործող իշխանության կողքին գտնվելու՝ դրանով ցույց տալով, որ որևէ արտաքին ուժի ծառան և ստրուկը չեն և Հայաստանի բանակի կողքին գտնվելու կամք կդրսևորեն։ Մենք դա չտեսանք, ուստի կարծում եմ՝ այդ խելացնորհ հայտարարությունները, թե ընտրությունները հետաձգելու համար է այս ամենը տեղի ունենում, անթույլատրելի է։

Մենք տեսնում ենք, որ ռազմավարական դաշնակիցը գործող քաղաքական ներկապնակում ունի իր ցանկալի թեկնածուն և քաղաքական կոնկրետ շրջանակը։ Հհաստատապես կարող եմ ասել, որ հանուն այդ շրջանակի հաջողության հասցնելու՝ այսօր Հայաստանի սահմանները, ինքնիշխանությունը սուվերենությունն է դրվել նժարին և սա հաստատապես Հայաստանի ժողովրդի իշխանությունը պահելու կամ իշխանությունից հրաժարվելու քննություն է՝ որքանով ժողովուրդը հաստատակամ կմնա իր ընտրությանը և որքանով թույլ կտա, որպեսզի օտարը նվաճի Հայաստանը։ Սա իրականում ասպատակություն է՝ ներքին ուժերի ձեռքով արտաքին օկուպացիա է, որտեղ կան հայկական շահի հետ կապ չունեցող գործընթացներ, հակառակը՝ սա Հայաստանի պետության վերջնական ջախջախման, պետականության ոչնչացման քաղաքականություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան