Քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Մի շարք քաղհասարակական կազմակերպություններ հայտարարություն ե տարածել վերջին օրերին Սյունիքի դեպքերի հետ կապված։ հայտարարյության մեջ ասվում է․

«2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով  մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով:

Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը  համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։

Արձանագրում ենք, որ՝

  1. Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։
  2. Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։
  3. Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։

2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

Քաղաքական երկխոսություն ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ»։