Ադրբեջանի նպատակը ՀՀ-ում ռազմական բախում հրահրելն է. սա մի բլուրի համար ակցիա չէ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական բախում հրահրելն է, սա մի բլուրի համար ակցիա չէ, խնդիրը մի տեղանքի վերաբերյալ չէ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են ՀՀ սահմանը և փորձել են դիրքավորվել ՀՀ տարածքում: ՀՀ զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին ՝տարբեր խորությունների վրա»,-հիշեցրեց Փաշինյանը:

«Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան կամ մի ինչ-որ կոորդինատի վերաբերյալ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարն ու հավելեց, որ սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան:

Նա հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին: Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց նաև այն, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է բոլոր տեղանքներից:

«Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք, վերլուծելով իրավիճակը, որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: