Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Գևորգ Կոստանյանի և Արտակ Զեյնալյանի. ՔԿ-ն դիմումն ուղարկել է ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

ՀԺԿ համակիր Գրիշա Վիրաբյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի և փաստաբան Արտակ Զեյնալյանի կողմից իրեն կաշառք է առաջարկվել, ինչի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե եւ ԱԱԾ:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Գրիշա Վիրաբյանի կողմից դիմում ստացվել է Քննչական կոմիտե և այն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ ըստ Վիրաբյանի հայտարարության՝ դեռևս 2004 թվականին իրեն խոշտանգելու փաստը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված է համարել և պարտավորեցրել է ՀՀ իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, սակայն հարուցված քրեական գործերը կարճվել են:

1in.am-Ին Վիրաբյանը նաև հայտնել է, որ իր բոլոր միջնորդությունները՝ նորից փորձաքննություն նշանակելու վերաբերյալ և այլն, մերժվել են։ Նրանք ոչ մի գործ էլ չեն արել և ամեն ինչ թողել են դատարանի վրա։ Մերժել են նաև Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ առերեսման միջնորդությունը։ Մերժվել են նաև այլ միջնորդություններ՝ պաշտոնատար անձանց հարցաքննելու վերաբերյալ:

Վիրաբյանը լրատվամիջոցին հայտնել է. «Սա Գևորգ Կոստանյանի ձեռագիրն է։ Եվ ինքը պատրաստվում է Կոստանյան Գևորգին և Արտակ Զեյնալյանին դատի տալ՝ իրեն կաշառք առաջարկելու համար։

«Ես բոլոր փաստերն ունեմ, ապացույցները ունեմ»,- ասել էր նա:

Գրիշա Վիրաբյանը հայտարարել էր նաև, որ ԱԺ պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և իր՝ արդեն նախկին փաստաբան Արտակ Զեյնալյանն իրեն հանդիպման են կանչել, և այդ հանդիպման ժամանակ Կոստանյանը Վիրաբյանին առաջարկել է որոշակի գումարի դիմաց հրաժարվել ՄԻԵԴ որոշումից բխող մնացած քայլերից, քրեական գործից։ Վիրաբյանը, սակայն, իր խոսքով, մերժել էր Կոստանյանի առաջարկը։