Մասնակցել եմ ԱԽ նիստին. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչ թունավորման սիմպտոմներով դիմել է հոսպիտալացման։ Մեր արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից և հիմա իրականացնում է փորձաքննություն, որը շուտով կավարտվի»,- այսօր ԱԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Սիսիանում մոտ 300 մարդու թունավորմանը։

Նրա խոսքով՝ թունավորման բոլոր դեպքերը արձանագրվում են, ապա տրամադրվում է ամբողջական տեղեկատվություն։

Անդրադառնալով հարցին՝ կասկած կա՞, որ թունավորման դեպքերը կարող են կապված լինել Սև լճի ջրի հետ, առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Այս պահին որևէ հուշում չկա նման բանի մասին»։

«Մենք նշել ենք, որ կոյուղու անսարքության և անձրևաջրերի խնդիր է եղել, որն արդեն կարգավորված է։ Մոտակա ժամերին արդեն պարզ կլինի փորձաքննության պատասխանը»,- նշեց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մասնակցել է ԱԽ նիստին, բայց չպատասխանեց հարցին, թե ինչու է մասնակցել: «Որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը և հեռացավ։

Մանրամասները՝ տեսանյութում: